-
27.10.2015|
14:12
Այսօր մինչ ԱԺ աշխատանքների մեկնարկը խորհրդարանականները, Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 27-ի ողբերգությանը նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին:
-
27.10.2015|
11:56
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։30 -ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը`The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։
-
27.10.2015|
11:22
ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողները նոյեմբերի 1-ին կհետևեն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին։
-
27.10.2015|
11:21
Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը Եվրամիության ղեկավարներին առաջարկել է սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ:
-
27.10.2015|
11:20
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
27.10.2015|
11:19
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
27.10.2015|
11:18
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 29-30-ին կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստին։
-
27.10.2015|
11:17
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը։ Վերջին 26 տարում առաջին անգամ Լեհաստանում մեկ կուսակցություն հնարավորություն է ստանում առանց կոալիցիա կազմելու ղեկավարել երկիրը։
-
27.10.2015|
11:16
ՈՒկրաինայում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանների, անցկացվել են տեղական մարմինների ընտրություններ։
-
27.10.2015|
11:15
Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսություն փաստորեն գոյություն չունի, միայն մշակույթի ոլորտում է շարունակվում համագործակցությունը նախկին մակարդակով՝ The Times-ին ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: